«ԱԳՆ-ն արձագանքեց վերջապես, բայց ինձ չի գոհացնում այդ արձագանքը: Մի տեսակ լղոզված է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:
Իսկ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ուզում եմ կպ գտնել ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ տերմինի և ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ տերմինի միջև:
Ես հակված եմ նրան, որ Ադրբեջանը նորից ստահոդ ինտիրգներով է սկսում կերակրել սեփական ժողովուրդին, և չեմ կարծում, որ համատեղ հայտարարության տեքստը կարող է դառնալ հակամարտության հարցում ըմբռնումով փոխհամաձայնություն»,- նախօրեին Էլմար Մամեդյարովի հայտարարությանն և ՀՀ ԱԳՆ պատասխանին ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը: