Շանհայում հայտնվել է աշխարհի ամենաերկար բետոնե կամուրջը, որն արվել է 3D-տպիչով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շանհայում հայտնվել է աշխարհի ամենաերկար բետոնե կամուրջը, որն արվել է 3D-տպիչով

3D-տպիչով պատրաստված աշխարհում ամենաերկար բետոնե կամուրջը հայտնվել Է Շանհայի Բաոշան քաղաքային շրջանի ինովացիոն զբոսայգիներից մեկում: Ինչպես դեկտեմբերի 25-ին հայտնել Է «Չժեցզյան ժիբաո» հրատարակությունը, առաջին հետիոտները կարողացել են անցնել կամրջով, որը գցված Է զբոսայգու ոչ մեծ ջրանցքի վրայով:

Կամրջի վրա դեռեւս շարունակվում են կոսմետիկական աշխատանքները եւ կավարտվեն մոտ ժամանակներս: Կառույցը նախագծված Է Ցինհուայի համալսարանին առընթեր շինարարական ինստիտուտի եւ Շանհայի «Իմաստնության ծոց» ինովացիոն զբոսայգու կողմից, որտեղ գտնվում Է կամուրջը: Աղեղնաձեւ կառույցի ընդհանուր երկարությունը կազմում Է 14,1 մետր, իսկ լայնությունը՝ 4 մետր: Հաղորդվում Է, որ այն Հեբեյ կենտրոնական նահանգի Չժաոչժոու կամրջի ժամանակակից կրկնօրինակն Է, որի պատմությունը հաշվում Է մոտավորապես 1,4 հազար տարի: Հրատարակությունը նշում Է, որ ներկայում աշխարհում գոյություն ունեն 3D-տպիչով ստեղծված եւս երկու գործող բետոնե կամուրջներ: Մեկը գտնվում Է Նիդեռլանդներում (երկարությունը 8 մետր Է, լայնությունը՝ 3,5 մետր), իսկ մյուսը՝ Իսպանիայում: Երկրորդի երկարությունը 12 մետր Է, իսկ լայնությունը՝ 1,75 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր