Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակներին ոչ պոպուլյար խոսք. Բոլորս գիտենք, որ նախկին իշխանությունները, մեղմ ասած, լավը չէին, սա հայտնի փաստ է։ Բայց բավ է դա դարձնել դրոշակ և զոր ու գիշեր խոսել դրանից, լավ հասկացանք նրանք վատն էին, բա դուք տղե՛րք․․․ ախր նրանք գնացին, իսկ դուք գիտեիք, որ նրանք իշխանությունը չարաշահել էին և դա ասում էիք, և դրա հիման վրա էլ իշխանություն վերցրեցիք, հիմա ԳՈՐԾ, տղերք, ԳՈՐԾ է պետք անել։
Դատական համակարգում անմխիթար վիճակ է, դատավորներ կան, որ տարրական իրավական գիտելիքներ չունեն, արդարադատության նախարարությունում խայտառակ վիճակ է, հարց տվեք ԱՆ նախարարին՝ քանի՞ կարգապահական վարույթ է հարուցել դատավորի նկատմամբ, գլխավոր դատախազությունը հաշվետվություն է տալիս մի խումբ անձանց, ովքեր որոշել են «արդարադատությունը» վեցնել իրենց ձեռքը, ոստիկանությունը մատնվել է անգործության, որի արդյունքում ճանապարհային երթևեկության ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ հասել է իր գագաթնակետին, կառավարությունը ձևականորեն է պատասխանում անձանց նամակներին, որի արդյունքում մարդիկ փորձում են միջնորդ գտնել անձամբ վարչապետի «վրա դուրս գալու» համար։
Մի խոսքով՝ հղում տալով դեռևս 90-ականներից իշխանության լծակներ ունեցող անձի խոսքին՝ «շունը տիրոջը չի ճանաչում» ահա ինչպիսի ժամանակներում ենք հիմա…»: