«Ես եկել եմ այստեղ աշխատելու եւ դուք իմ աշխատանքով կտենաք՝ ես ոնց եմ աշխատում»։ Այս մասին երեկ՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը։ Հարցին, թե որ հանձնաժողովում է իրեն պատկերացնում, Էդուարդ Բաբայանն ասաց, որ իրեն պաշտպանության ոլորտում է պատկերացնում։
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ հերքեց ամիսներ առաջ իր մասնակցությունը հայտնի ծեծկռտուքի գործին եւ ասաց, որ հանրությունը շուտով կտեղեկանա այդ մասին։
Հարցին, թե ինչպես է վերաբերում այն արտահայտությանը, որ «ախրանիկից դարձել է պատգամավոր», Էդուարդ Բաբայանն ասաց․ «Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել, ախրանայի պետ եմ եղել եւ եթե 7000 մարդ ինձ վստահել է, ինչ կապ ունի ախրանիկ եմ եղել, ժողովուրդն է ինձ բերել այստեղ»։