Երևանի Վարդանանց փողոցում «Տոյոտա»-ն 32 տարեկան տղամարդու և կնոջ է վրաերթի ենթարկել
Advertisement 1000 x 90

Երևանի Վարդանանց փողոցում «Տոյոտա»-ն 32 տարեկան տղամարդու և կնոջ է վրաերթի ենթարկել

Նոյեմբերի 6-ին, ժամը 20-ին, 1995 թ. ծնված Վիոլետտա Ղ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան Վարդանանց փողոցի և Վարդանանց փակուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Միքայել Թ.-ին և նույն թվականին ծնված Զարուհի Դ.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վթարի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: