«Վարչապետի պատկերավոր օրինակը՝ բուդկաներից, կարկասներից ու աղբից ձերբազատվելու մասին, բարեկեցության որոշակի մակարդակի արդյունքի նկարագրություն էր, պատկերային սիմվոլիկա»
Advertisement 1000 x 90

«Վարչապետի պատկերավոր օրինակը՝ բուդկաներից, կարկասներից ու աղբից ձերբազատվելու մասին, բարեկեցության որոշակի մակարդակի արդյունքի նկարագրություն էր, պատկերային սիմվոլիկա»

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ հետաքրքիր գիտություն է հոգեբանությունը: Տեսեք: Չեք առարկի, չէ՞, որ պատկերավոր օրինակում՝ ձնծաղկի ծաղկելը գարնան գալու արդյունքն է, ոչ թե հակառակը:

Վարչապետի պատկերավոր օրինակը՝ բուդկաներից, կարկասներից ու աղբից ձերբազատվելու մասին, բարեկեցության որոշակի մակարդակի արդյունքի նկարագրություն էր, պատկերային սիմվոլիկա: Շատ մարդիկ դրան վերաբերվեցին բացասականորեն՝ դիտարկելով որպես անլուրջ ճանապարհային քարտեզ: Իբր՝ մի՞թե կարծում է, որ կարկասները, աղբը ու բուդկաները վերացնենք՝ ամեն հարց կլուծվի:

Հոգեբանություն է, Ֆրոմը վկա: Կարծում եմ՝ էդ մարդիկ էն ձնծաղիկներն են, որոնց թվում է, թե գարնան գալն իրենց ծաղկելու արդյունքն է:

Հ.Գ. Հատուկ պատկերավոր մտածողությունից կաղող մարդկանց համար՝ ես գիտեմ, որ ձնծաղիկը մարդ չի, մարդն էլ՝ ձնծաղիկ, դա ընդամենը համեմատություն էր»:

Շատ հետաքրքիր գիտություն է հոգեբանությունը: Տեսեք: Չեք առարկի, չէ՞, որ պատկերավոր օրինակում՝ ձնծաղկի ծաղկելը գարնան…

Gepostet von Vahagn Tevosyan am Donnerstag, 17. Januar 2019



Նման նյութեր