«Թափանցիկության պայմաններում ինչո՞ւ թափանցիկության չկա, ինչո՞ւ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը»
Advertisement 1000 x 90

«Թափանցիկության պայմաններում ինչո՞ւ թափանցիկության չկա, ինչո՞ւ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը»

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհասկանալի է, թե ինչու է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը:

Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչո՞ւ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի և Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում ինչո՞ւ թափանցիկության չկա:

Ինչո՞ւ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը:

Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք և կեցվածք կարևորագույն նշանակություն և նաև իրական, առարկայական հետևանքներ ունի: Ամերիկյան նախագահներին արդեն տասնամյակներ է, ինչ նման հանդիպումներից առաջ մի քանի ժամ մանրամասն ինստրուկտաժ են անում, հետները փորձեր կատարում և խորհուրդներ տալիս: Գիտակցո՞ւմ են արդյոք այս հարցի համար պատասխանատուները, եթե այդպիսիք կան, որ այդ տարօրինակ հանդիպման ժամանակ վարչապետի նստած կեցվածքն ուղղակի պետք էր կանխել կամ գոնե հընթացս ուղղե՞լ»:

Անհասկանալի է թե ինչու է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը: Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի…

Gepostet von Hayk A. Martirosyan am Dienstag, 22. Januar 2019