Հղի վիճակում գտնվող մասնագիտությամբ բժշկուհին, քույրն ու մայրը նախկին պատգամավորի կողմից ենթարկվում են ահաբեկման. Տուգոն սպառնում է արյունով. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Հղի վիճակում գտնվող մասնագիտությամբ բժշկուհին, քույրն ու մայրը նախկին պատգամավորի կողմից ենթարկվում են ահաբեկման. Տուգոն սպառնում է արյունով. shamshyan.com

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Առաջին զանգվածի Լվովյան 4 շենք բնակչուհի, 41-ամյա Էլեոնորա Մանուկյանը տևական ժամանակ է, բնակվում է ահ ու սարսափի և ահաբեկման մեջ։ shamshyan.com-ի հետ զրույցում Է. Մանուկյանը, ով մասնագիտությամբ բժշկուհի է և գտնվում է հղի վիճակում, ասում էր. «Քրոջս ամուսինը՝ 55-ամյա Արսեն Ավագյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Տուգո մականվամբ, իր մոր՝ Նինա Գաբունիի հետ շանտաժի ու սուտ մատնության միջոցով փորձում են քրոջս՝ Տուգոյի երրորդ կնոջ՝ 33-ամյա Լուսինե Ավագյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել։

Նրանք ոստիկանության Աբովյանի բաժին հայտարարություն են տվել, որ իբրև քույրս իրենցից գողացել է ոսկյա զարդեր, մինչդեռ քույրս ամուսնալուծված է եղել Ա. Ավագյանից և, հետևաբար, չէր կարող մտներ տուն և գողանար նրանց մատնանշած ոսկյա զարդերը։

Տուգոն, ով գրանցված է Սայաթ Նովա պողոտայում, այժմ ապրում է Ձորաղբյուրում։ Քույրս ամուսնալուծվել է նրանից և խնամում է 7 տարեկան աղջկան՝ Քրիստինային, ու հիմա Ա. Ավագյանն ու իր մայրը՝ Ն. Գաբունինը, տարբեր անձանց միջոցով փորձում են մեզ վախեցնել, թե՝ տնով-տեղով կկորցնենք։ Տուգոն ասում է, որ պետք է հասնի նրան, որ և քույրս, և ես վերանանք աշխարհի երեսից։ Մենք դիմում ենք հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որպեսզի իրենք կարողանան Տուգոյի սանձարձակությանը վերջ տան, որից հետո քույրս կգա Հայաստան, ով Տուգոյի ահաբեկումներից լքել է հանրապետությունը և քննչական մարմնին կապացուցենք, որ նախկին պատգամավոր Տուգոն ու իր մայրը սուտ տեղեկություններ են տարածում, ինչը նրանց մոտ ավանդույթ է դարձել. այդկերպ Տուգոն վրեժխնդիր է եղել իր նախկին 2 կանանցից»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: