«Մեկ խորհուրդ, հորդոր՝ լռեք հա՞». Արթուր Սաքունց
Advertisement 1000 x 90

«Մեկ խորհուրդ, հորդոր՝ լռեք հա՞». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ պատկերացնում էի, բայց որ որևէ մեկի մտքով անցնի Ավետիք Իշխանյանին հանդիմանի, թե իբր իր միջոցով է Ավետիքը ինքնահաստատվելու, դուրս է ողջամտության և բարեկրթության բոլոր սահմաններից: Իհարկե, Ավետիքը նաև պաշտպանվելու կարիքը չունի, բայց մեկ խորհուրդ, հորդոր, լռեք հա՞»:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր գրառումներում քննադատել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրհներգը փոխելու վերաբերյալ նախաձեռնությունը՝ գրելով. «Գուցե այս նախաձեռնությունն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»:

Վերջինն արձագանքելով Իշխանյանին ասել է. «Թե՞ Ավետիք Իշխանյանն ուզում էր իմ անվան շնորհիվ ինքնահաստատվել և վերադարձնել իր անունը, քննարկման մեջ դնել և հիշեցնել ևս մեկ անգամ իր մասին։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ ևս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում․․.»:

Ամեն ինչ պատկերացնում էի, բայց որ որևէ մեկի մտքով անցնի Ավետիք Իշխանյանին հանդիմանի, թե իբր իր միջոցով է Ավետիքը …

Gepostet von Artur Sakunts am Freitag, 22. Februar 2019



Նման նյութեր