«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը՝ ԱԱԾ հրավիրվելու պատճառի մասին
Advertisement 1000 x 90

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը՝ ԱԱԾ հրավիրվելու պատճառի մասին

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված:

Ինչպես տեղեկացրել ենք՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կասկածների մասին հայտնել է իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը հրավիրվել է ԱԱԾ: «Գործը դեռ ընթացքի մեջ է, ես չեմ կարող ասել՝ ինչ խնդիր կա: Ինչ վերաբերվում է իմ մասով՝ ինչի՞ էին հրավիրել, խոսքը վերաբերում էր դիալիզի պարագաների մրցույթին: Հիվանդանոցում կապված այս խնդրի հետ հիմնականն այն է, որ տեխբնութագրից հանվել են սպասարկմանն առնչվող մանրամասնությունները, պահանջները, այսինքն պարագա մատակարարողների սպասարկման սարքերի սպասարկման ապահովումը, որի պատճառով հիմա հիվանդանոցը, ըստ էության, ևս մեկ գնումների գործընթաց պետք է սկսի սպասարկման համար, բայց դեռ հարց է՝ մասնակից կլինի՞, թե չէ»:

Մանրամասնելով խնդիրը, Ա. Հովակիմյանն ասել է. «Սա ենթադրում է, որ նախկինում, երբ մի կազմակերպությունն իր սարքերի համար պարագա է մատակարարել, ստանձնել է նաև սպասարկման պատասխանատվությունը: Այս պահին, երբ այդ մասը հանվեց, ոչ մի կազմակերպություն չի ուզում այդ սպասարկումն ապահովել, որովհետև բիզնես հետաքրքրություն չունի: Իսկ հիվանդանոցի մասով այդ հետաքրքրության պակասը բերում է նրան, որ մենք սպասարկումից այս պահի դրությամբ զրկվել ենք»:

mamul.am