Յուրաքանչյուր բրազիլացի միջին հաշվով 170-ական դոլար կծախսի կառնավալի վրա
Advertisement 1000 x 90

Յուրաքանչյուր բրազիլացի միջին հաշվով 170-ական դոլար կծախսի կառնավալի վրա

Բրազիլիայի յուրաքանչյուր բնակիչ միջին հաշով 634 ռեալ (մոտավորապես 170 դոլար) կծախսի մարտի 1-ին երկրում մեկնարկող կառնավալի վրա: Սրանք են Վարկի պաշտպանության ծառայության (SPC) հարցման տվյալները, որոնք Globo թերթի կողմից հրապարակվել են փետրվարի 26-ին:

Ուսումնասիրության համաձայն, այդ լրացուցիչ ծախսերի մեծ մասը կապված Է կառնավալային երթերի ժամանակ գարեջրի եւ ոչ ոգելից զովացուցիչ ըմպելիքների օգտագործման, ինչպես նաեւ փողոցային ֆաստֆուդ գնելու հետ: Իրենց նման ծախսեր թույլ տալու պատրաստակամություն Է հայտնել հարցվածների 49 տոկոսը:

Ծախսերի մյուս նշանակալի բաժինը կդառնա տաքսու համար վճարը ուշ գիշերին տոնակատարությունից վերադառնալիս: Կառնավալի ժամանակ այդ ծառայություններից օգտվելու մտադրություն ունի բրազիլացիների 37 տոկոսը: Հարցման մասնակիցների եւս 21 տոկոսը տարբեր շոուների տոմսեր կգնի, իսկ 17 տոկոսը կվճարի կեցության համար, քանի որ տոնական օրերին մեկնելու են ուրիշ քաղաք:

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի բացման հանդիսավոր արարողությունն այս տարի կկայանա մարտի 1-ին: Ավանդույթի համաձայն, տոնի գլխավոր իրադարձությունը կդառնա սամբայի՝ միմյանց հետ մրցող դպրոցների շքերթը, որը տեղի կունենա «Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում:

Բացի պաշտոնական կառնավալից, որը տասնյակ հազարավոր հանդիսականների կհավաքի «Մարկիզ դե Սապուկայի» տրիբունաներում, Ռիո դե Ժանեյրոյի պողոտաներում, առափնյա շրջաններում եւ հրապարակներում, առաջիկա օրերին կանցկացվեն զանգվածային շքերթներ: Այդ երթերն անվանում են «փողոցի կառնավալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: