«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրաբերել Գյումրիի անօթևան ընտանիքներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրաբերել Գյումրիի անօթևան ընտանիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը զուգահեռ իր ենթակառուցվածքային ծրագրերին իրականացնում է նաև սոցիալական աջակցության ծրագրեր: Այդպիսին է «Բնակարաններ՝ Գյումրիի անօթևան ընտանիքներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 26 ընտանիք քաղաքի Մուշ և Անի թաղամասերում այսօր ունի բարենորոգ, կահավորված, ջեռուցվող, կենցաղային տեխնիկայով հագեցած բնակարան:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի և ARTN Shant հեռուստաընկերության ջանքերով, իսկ բնակարանները ձեռք են բերվել 2014-15թթ. Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնների հասույթներով: Արդյունքում, 22 ընտանիքներ այսօր ապահովված են բնակարաններով:

unnamed-1

Հաջորդ հեռուստամարաթոնը նախատեսվում է կազմակերպել 2017թ.-ին:

Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն էլ համաեվրոպական հեռախոսամարաթոնի շրջանակներում երրորդ տարին է, ինչ իր հանգանակություններն ուղղում է այս ձեռնարկին: Գերմանահայ համայնքի նվիրաբերած գումարներով առ այսօր Գյումրիում ձեռք է բերվել 4 բնակարան:

unnamed-3

unnamed-4

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ այս ձեռնարկում նախապատվությունը տրվում է բազմազավակ, երիտասարդ և սոցիալապես անապահով ընտանիքներին: