Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ.Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: Այսօր՝ 14.05.2019 թվականին, դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»: