Աննա Օհանյանն անդրադարձել է շրջանառվող հրապարակումներին Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Աննա Օհանյանն անդրադարձել է շրջանառվող հրապարակումներին Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն անդրադարձել է նախարարության աշխատակից Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Օհանյանն ընդգծեց, որ Գոհար Անակչյանը զբաղեցնում է նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանի օգնականի պաշտոնը, որը հայեցողական է։

«Հակոբ Ավագյանը փետրվարի 5-ից ՏԶՆ նախարարի տեղակալ չէ։ Հետևաբար, տիկին Անակչյանը տևական ժամանակ է՝ չունի անմիջական ղեկավար, հստակ հանձնարարությունների և գործառույթների շրջանակ: Արդյունքում, տվյալ աշխատակցի կողմից եղել են ուշացումների և բացակայությունների դեպքեր, այդ պատճառով նրան արվել է համապատասխան առաջարկը,

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Գոհար Անակչյանին աշխատանքից ազաքտման դիմում գրելու առաջարկ է արվել «Ֆեյսբուք»-ում կատարած գրառումների համար՝ Աննա Օհանյանը հավաստիացրեց, որ նախարարությունը չի վերահսկում իր աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում, և Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու խնդիրը պայմանավորված է բացառապես վերը նշված պատճառներով:



Նման նյութեր