Միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները հարկավոր է գրագետ կիրառել. Վահե Էնֆիաջյան
Advertisement 1000 x 90

Միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները հարկավոր է գրագետ կիրառել. Վահե Էնֆիաջյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել Վրաստանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ  նիստին ընդառաջ:

Ներկայացնում ենք Վահե Էնֆիաջյանի խոսքը.

«Վրաստանում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ  նիստը:

Նիստը նախագահելու պատիվն ունենալով հանդերձ` առանձնակի կարևորում եմ խորհրդարանական դիվանագիտության բազմաճյուղ գործիքակազմը, որը համագործակցության լայն հարթակ է ձևավորում:

Առաջնահերթությունները չեն փոխվել: Երկրի շարունակական զարգացման և հզորացման համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հզոր և մրցունակ տնտեսություն:
Ժամանակակից աշխարհում տնտեսական միջազգային դինամիկան լուրջ գործընթաց է, որին օրենսդիր մարմինը պետք է մշտապես պատրաստ լինի և արագ արձագանքի իրադարձությունների զարգացմանը:

Նմանօրինակ բարձր հարթակներում խորհրդարանական երկխոսությունները հնարավորություն են ստեղծում իրավական առավել ճկուն դաշտ ձևավորելու համար:

Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը ոչ միայն օրենսդիր, այլև քաղաքական շփումների մեծ պլատֆորմ է, որը պետք է կիրառել առավել բարձր արդյունավետությամբ»:



Նման նյութեր