«Հետո էլ բողոքում ենք, թե մեր օլիգարխները և իշխանավորներն իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով բարեկամներին, խնամիներին և այլնին տեղավորում են լավ գործերի…»
Advertisement 1000 x 90

«Հետո էլ բողոքում ենք, թե մեր օլիգարխները և իշխանավորներն իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով բարեկամներին, խնամիներին և այլնին տեղավորում են լավ գործերի…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփը, «New York Post»-ին հարցազրույց է տվել և հայտնել, որ ցանկանում է դառնալ ԱՄՆ դեսպանը Չեխիայում… Նա հիշեցրել է, որ ծնվել է Չեխոսլովակիայում, շատ լավ տիրապետում է չեխերենին և բավական լայն ծանոթություններ ունի իր պատմական հայրենիքում… Իվանան լրագրողին հիշեցրել է, որ երեք գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 25 լեզվով և հրատարակվել 40 երկրներում… Իվանան նաև կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո չի տեղափոխվի Սպիտակ Տուն, այլ կշարունակի ապրել Մանհեթենում գտնվող Trump Tower-ում…

Հիշեցնեմ,որ Իվանան Դոնալդ Թրամփի առաջին կինն է, որի հետ վերջինս ապրել է 1977-1992 թթ-ին… Դ.Թրամփի առաջին կինն իր «սիրառատությամբ» ոչնչով չի զիջում իր երկրորդ ամուսնում… Եթե Դոնալդը երեք անգամ է նշանվել, ապա Իվանան մինչև 2009 թ-ը փոխել է 5 ամուսին…

Հետո էլ բողոքում ենք, թե մեր օլիգարխները և իշխանավորներն իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով բարեկամներին, խնամիներին և այլնին տեղավորում են լավ գործերի… Նույն բանն էլ պարզվում է ԱՄՆ-ում է… Սակայն  մի տարբերություն կա… Իմ կարծիքով, ամերիկացի պաշտոնյաների բարեկամներն ավելի պրոֆեսիոնալ են իրենց գործի մեջ, քան մեր դիլետանտներն ու անգրագետները, որոնց գործունեությունը, այսինքն՝ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, հակապետական է…»:



Նման նյութեր