Աղձքի հայոց արքաների դամբարանում հայտնաբերված երրորդ սնդուկը բացվել է. panorama.am
Advertisement 1000 x 90

Աղձքի հայոց արքաների դամբարանում հայտնաբերված երրորդ սնդուկը բացվել է. panorama.am

Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների՝ Արտաշեսյանների և Արշակունիների,  դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝  մասունքներով: Երկուսն արդեն բացվել էին, որոնք լի են եղել արքայական տոհմերի անդամների ոսկորներով: Երրորդ սնդուկը, ինչպես հաղորդում է panorama.am-ը, բացվեց նոյեմբերի 11-ին՝ բազմաթիվ հյուրերին ներկայությամբ: Հավանական էր, որ երրորդ սնդուկը, ի տարբերություն նախկին երկուսի, դատարկ լինի, սակայն մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանին իր «մասնագիտական հոտառությունը»  հուսախաբ չարեց: Բացվեց սնդուկը՝ լի մարդկային ոսկորներով:

«Իհարկե, գայթակղությունը մեծ էր, որ մինչ այսպես պաշտոնական բացելը, ստուգեինք՝ այնտեղ բան կա, թե ոչ: Բայց այդ դեպքում այսօր կտեսնեիք արդեն կեղծ իրավիճակ, իսկ այսօր ձեր աչքի առաջ պեղվեց այն, ինչ զմռսվել, ամրացվել  է 1650 տարի առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հ.Սիմոնյանը:

Սնդուկն ընդամենը մի քանի րոպե բաց մնաց, քանի որ առաջիկայում այնտեղի մասունքները պետք է մանրամասն ուսումնասիրվի քիմիական կազմը, անցկացվի ԴՆԹ անալիզ, որպեսզի հնարավոր լինի կազմել արքայատոհմի գենետիկ կառուցվանքը, և ի վերջո  գտածոների թանգարայնացում:

Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ այս սնդուկում, ինչպես և նախորդ երկուսում, արքայական տոհմի անդամների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների, ոսկորներ են:

«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք, իրոք. գործ ունենք արքայական տոհմի հետ, քանի որ եթե այնտեղ լիներ միայն սրբերի աճյուններ, ապա երեխաների, կանանց ոսկորներ չպետք է լինեին: Այսինքն մենք գործ ունեն այն վկայություն հետ, որ հաղորդել են մեզ մեր պատմիչները: Մեր աչքի առաջ  Խորենացու և Բուզանդի հաղորդումները մարմին առան և դարձան իրական»,- նշեց Հ.Սիմոնյանը:

Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական պեղումներն իրականացվել են փուլ առ փուլ,  սկսվել են 1974 թվականից, այնուհետև շարունակվելու 2001-ին, վերջին փուլը սկսվել է 2014-ին:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հնավայրի պեղումների համար 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ, 2016-ին և 2017-ին՝ 17-ական միլիոն դրամ, նույնքան գումար էլ նախատեսված է 2017-ի համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: