
Լեգենդար դերասան Էնթոնի Հոփքինսը հիացրել է երկրպագուներին իր պարով։ ինստագրամի իր էջում 86-ամյա դերասանը տեղադրել է տեսահոլովակ, որտեղ կատարում է հունական «Զոբրա» պարը։ «Պարիր այնպես, ասես ոչ ոք չի տեսնում»,- մակագրել է նա տեսահոլովակը։
Երկրպագուները հիացել են տեսանյութից։ «Ես նման պար եմ պարում, երբ տեսնում եմ, որ ուսուցչանոցում ինչ-որ մեկը կարկանդակ է բերել աշխատանքի», «Այդ մարդը մեկն է միլիոնի մեջ», Սըր Էնթոնի Հոփքինս, դուք ոչ միայն փայլուն դերասան եք, այլեւ տաղանդավոր պարող», «Հուսով եմ, կկարողանամ նույն կերպ շարժվել, երբ 86 տարեկան լինեմ»,- գրել են նրանք։