Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով. «Հրապարակ»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։

Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։

Hraparak.am-ին թաղամասի բնակիչներից մեկը պատմեց՝ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։