«Վաշինգտոնի, Լոնդոնի և Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որի հիմքում հակառուսականությունն է՝ տանուլ է տալիս…»
Advertisement 1000 x 90

«Վաշինգտոնի, Լոնդոնի և Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որի հիմքում հակառուսականությունն է՝ տանուլ է տալիս…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կիրակի Բուլղարիայում և Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ են տարել ռուսամետ քաղաքական գործիչները… Բուլղարիայում նախագահ է ընտրվել Սոցիալիստական կուսակցության թեկնածու, գեներալ Ռումեն Ռադևը,իսկ Մոլդովայում՝ Իգոր Դոդոնը, ով կրկին ներկայացնում է սոցիալիստներին…

Բուլղարիայում և Մոլդովայում գրանցված արդյունքները՝ արևմուտքի պարտությունն է… Այդ արդյունքները՝ Եվրամիության և ԱՄՆ-ի մինչ այժմ այդ երկրներում վարած սխալ արտաքին քաղաքկանության հետևանքն է…

Հեռացնելով նրանց ՌԴ-ից և պարտադրելով վարել հակառուսական քաղաքականություն, արևմուտքը դրա դիմաց համարժեք ոչինչ չառաջարկեց…

Արդյունքում՝սոցիալիստ-ռուսամետների իշխանության գալն է…

Վաշինգտոնի, Լոնդոնի և Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որի հիմքում հակառուսականությունն է՝ տանուլ է տալիս…



Նման նյութեր