Փաշինյանի աջակիցը հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահի գլուխը». politik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանի աջակիցը հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահի գլուխը». politik.am

Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կողմից իրականացվել է հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հանրահավաքի կազմակերպիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն էին։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը մի քանի անգամ բռնության կոչերով ահնդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Մեր տեղեկություններով Ջիվան Աբրահամյանը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է և Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում եղել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանի նախընտրական շտաբի անդամ։

Ի դեպ, հանրահավաքը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

politik.am



Նման նյութեր