Վրաստանի նախագահի՝ Թբիլիսիի Աթոնելի փողոցի վրա գտնվող նստավայրի վերանորոգումն ավարտված է: Առաջիկայում այն կկահավորեն: Շենքի պատմական ժամանակաշրջանը պահպանելու նպատակով այն կկահավորեն հնաոճ կահույքով:
Նախագահի խոսնակ Խաթիա Մոիսցրափիշվիլիի հայտարարությամբ՝ այն բանից հետո, երբ Օրբելիանիներին պատկանող պալատը կստանա իր նախկին տեսքը, դրա մի հատվածը կվերածվի թանգարանի և այցելուներ կընդունի: Արվեստին աջակցելու նպատակով նստավայրում կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Աթոնելի փողոցի նստավայրի աշխատակիցները այն անվանում են «իշխան Օրբելյանիների պալատ», թեև մեզ հայտնի շենքը պարզապես կառուցվել է նախկին պալատի տեղում՝ 20-րդ դարասկզբին՝ բնապատկերային ճարտարապետական ոճով և շարունակել է կրել պատմական անվանումը:
Պատմական աղբյուրների համաձայն՝ Օրբելիանիների պալատը Թեիմուրազ 2-րդ արքան նվիրել էր իր փեսային՝ արքայազն Դիմիտրի Օրբելյանիին: 19-րդ դարում շենքը խարխլվել ու քանդվել էր: Նույն տեղում հետագայում կառուցվել էր նախագահ Զուրաբիշվիլի նստավայրի համանուն պալատը: