Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի օգնական Անաստասիա Դեևայի նշանակմանը։
«Ուկրաինայի անդամակցության հայտը ԵՄ-ին նոր շրջադարձ ընդունեց, երբ հայտնաբերվեցին ներքին գործերի նախարարի՝ եվրոպական ինտեգրման համար պատասխանատու տեղակալի կիսամերկ լուսանկարները»,- այսպես է սկսում Դեևային նվիրված հոդվածը տաբլոիդը։
Այնուհետև հաջորդում են աղջկա լուսանկարները։ Նշվում է, որ Դեևայի ամուսինը՝ Գրիգորին, հրաժարվել է մեկնաբանել կնոջ լուսանկարները։
Իսկ համացանցի ուկրաինական սեգմենտում քննարկում են աղջկա կենսագրությունը, որը հրապարակել է լրագրող, հասարակական գործիչ Զոյա Կազանժին։
«Կարելի է ոչինչ չկարդալ, բացի երկու տողից՝ ծննդյան թվից և աշխատանքային ստաժից։ Ծնվել է 1992թ., աշխատանքային ստաժը՝ 10 տարի»,- գրել է լրագրողը։