Որսագողության դեմ պայքարի երկու ընկերները. chai-khana.org (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որսագողության դեմ պայքարի երկու ընկերները. chai-khana.org

Բորիս Վանյանի օրն սկսվում է արևածագին․ որսագողության դեմ պայքարն սովորական առավոտյան 09։00-ից երեկոյան ժամը 17։00-ը տեւող աշխատանք չէ։

Ատամնաբույժ Վանյանը 2017 թվականին, գերադասելով բնության հանդեպ ունեցած իր սերը, դարձավ անտառապահ: Այժմ նրա առօրյան փոխվում է բնության քմահաճույքների հետ։ Նրա առաքելությունը որսագողության դեմ պայքարն է Արարատի մարզի՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող Տիգրանաշեն գյուղի շրջակայքում։ 

Հայաստանում որսորդությունն արգելված չէ, այնուամենայնիվ այն ունի հստակ կարգավորումներ և սահմանափակումներ տարվա որոշ շրջանների և կենդանիների մի շարք տեսակների համար։ Որսի շրջանն սկսվում է մոտավորապես օգոստոսի երրորդ շաբաթից և տևում մինչև փետրվարի վերջը՝ մինչև կենդանատեսակների հիմնական մասի բազմացման շրջանի սկիզբը։ Սակայն ապօրինի որսը շարունակում է խնդիր մնալ երկրի համար։

ՀՀ Կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը կարծում է, որ որսագողությունը բացառելու համար պետք է զարգացնել վերահսկողական միջոցները` ավելացնել տեսչական կազմը, բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը, քանի որ շատերն անգամ տեղյակ չեն պատժամիջոցների խստության մասին, ծանոթ չեն օրենսդրությանը։

Չկա որսագողության հստակ վիճակագրություն, սակայն տարիներ շարունակ երկրում գոյություն ունեցող ամենաթողությունը պարարտ հող է ստեղծել դրա համար:

«Ժամանակին զուգընթաց որսագողերը ևս զարգանում են, ամենագնաց մեքենաներ են ձեռքբերում, տիրապետում են հսկիչների տեղակայման մասին տեղեկատվությանը։ Վերջին տարվա ընթացքում, սակայն, որսագողության դեպքերը քչացել են։ Դրանց հիման վրա հարուցվել են քրեական գործեր:

Տարիներ շարունակ գրանցվել է միջինում 150-200 որսագողության դեպք՝ տարբեր չափերի ու մակարդակների։ Եղել է տարի, երբ բնությանը հասցրած վնասի չափը հասել է 200 միլիոն դրամի»,– ասում է Բեգլարյանը։



Նման նյութեր