Իրկուտսկի մարզում ավելացել Է անտառային հրդեհների տարածք
Advertisement 1000 x 90

Իրկուտսկի մարզում ավելացել Է անտառային հրդեհների տարածք

Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 12 անտառային հրդեհ Է վերացվել գրեթե 1,89 հազար հեկտար տարածքում, բայց դեռեւս 125 օջախ շարունակում Է գործել 774 հազար հեկտար տարածքում:

Այդ մասին հայտնել Է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկ օրում հրդեհների թիվը պակասել Է 15-ով, բայց հրդեհների ճարակած տարածքն ավելացել Է 4 հազար 371 հեկտարով:

Նախօրյակին «Ավիալեսօխրանայի» կայքում հաղորդվել Է, որ Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում Է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում:Այդ տարածքներում մարման աշխատանքները դադարեցված են արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման եւ հրդեհային անվանգության ապահովման տարածաշրջանային հանձնաժողովների որոշմամբ: Ակտիվ մարման աշխատանքներ են կատարվում 283 հազար հեկտար տարածքում: Արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Ռուսաստանի Դաշնության 4 սուբյեկտում. Իրկուտսկի մարզի, Սախայի Հանրապետության (Յակուտիայի), Կրասնոյարսկի երկրամասի ամբողջ տարածքում, Բուրյաթիայի Հանրապետության երեք մունիցիպալ շրջաններում:



Նման նյութեր