ԱՄՆ-ի Օբոռն քաղաքից (Վաշինգտոնի նահանգ) ամուսիններն ավելի քան 68 տարի կրել են միևնույն հագուստը և դա համարում են իրենց ամուսնության երկարատևության գաղտնիքներից մեկը: Այդ մասին հայտնել Է Metro հրատարակությունը:
Ֆրենսիս և Ռոզմարի Քլոնցները ծանոթացել են ավագ դպրոցում և ամուսնությամբ ապրել 68 տարի: Կնոջ խոսքով՝ մի անգամ իր մայրն իրենց համար միանման բլուզներ Է գնել և դրանից հետո զույգն սկսել Է նման հագուստ կրել: Ռոզմարին լիովին պատասխանատու Է Ֆրենսիսի արտաքին տեսքի համար, որը հաճույքով Է հագնում այն, ինչն իր համար ընտրում Է իր կինը: Ամուսինները միասին կատարում են եկեղեցական երգեր և համոզված են, որ հավատն առ Աստված նույնպես օգնում Է իրենց պահպանելու լավ հարաբերություններ: