ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի առջև:
Նրանք 28 հարցից բաղկացած նամակ էին պատրաստել, որը հանձնեցին դեսպանատան աշխատակիցներին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ այս նամակից փոխանցել են նաև Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Նամակում բարձրացված հարցերը վերաբերում են ՀՀ-ում տիրող դատական համակարգին։