Զգուշացում Վրաստանում հանգստացող հայերին. փրկարարներն արգելել են Սև ծովում լողալ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զգուշացում Վրաստանում հանգստացող հայերին. փրկարարներն արգելել են Սև ծովում լողալ. armeniasputnik.am

Սև ծովում փոթորիկի և ուժեղ հատակային հոսանքի պատճառով փրկարարները որոշել են արգելել լողալը Աջարիայի, Գուրիայի ու Սամեգրելոյի լողափերում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամուլի ծառայությունը։

Նշված շրջաններում փոթորկի ուժգնությունը կազմում է 4 բալ։

Ափամերձ տարածքում կարմիր դրոշակներ են դրված, դա նշանակում է, որ ջուր մտնելն արգելվում է։

Փրկարարները հորդորում  են հետևել անվտանգության կանոններին ու «ջուրը մտնել» միայն  սպիտակ դրոշակները տեղադրելուց հետո։

armeniasputnik.am



Նման նյութեր