Իսպանիայի իշխանությունները երկրի Proactiva ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավին, որի վրա միգրանտներ են գտնվում, առաջարկել են ուղեւորվել թագավորության մոտակա նավահանգիստը: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել են երկրի նախարարների կաբինետում:
ՈԿԿ-ն հավաստիացրել է, որ 18 օր անց «Իտալիան եւ Իսպանիան, կարծես, կարողացել են համաձայնության գալ՝ Մալյորկան (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն) նշելով որպես ափհանման նավահանգիստ»: Իր հերթին թագավորության իշխանությունները «հերքում են որեւիցե համաձայնության առկայությունն Իտալիայի հետ»: «Հաշվի առնելով արտակարգ հումանիտար դրությունը նավի վրա՝ Իսպանիայի նավահանգիստները հասանելի կմնան Open Arms-ի համար,-հավելել են նախարարների կաբինետում: – Մինչ այժմ մենք հստակ պատասխան չենք ստացել»: ՈԿԿ-ի նավը, որը կանոնավոր կերպով իրականացնում է միգրանտներին օգնություն ցուցաբերելու գործողություն, ավելի քան երկու շաբաթ առաջ Միջերկրական ծովի ջրերում փրկել է անօրինական միգրանտների մեծ մասին: Օգոստոսի 15-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել Է, որ Եվրամիության վեց երկրներ պատրաստ են ընդունել նավի վրա գտնվող միգրանտներին: Նա ճշտել է, որ խոսքը վերաբերում է Գերմանիային, Իսպանիային, Լյուքսեմբուրգին, Պորտուգալիային, Ռումինիային եւ Ֆրանսիային: