Երեկ ուշ երեկոյան սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ տեղեկացնում է, որ տնտեսագիտական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ փոխադարձ համաձայնության են եկել և Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը։
hraparak.am-ին հայտնի դարձավ, որ Հայրապետյանի փոխարեն ցանկանում են նշանակել նրա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանին։ Այս նշանակումը նրանով է ուշագրավ, որ տիկին Գալոյանը ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, և դեռ 2019 թվականի մայիսի 13-ին նրա նշանակման ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել , «Հրապարակն» էլ սրա մասին գրել էր։
Ինչպես ասել է կայքի աղբյուրը, Դիանա Գալոյանի նշանակումը և Ռուբեն Հայրապետյանի՝ աշխատանքից նշանակմանն ու ազատմանը մեծապես նպաստել է կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը Դիանա Գալոյանի ամուսինն է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: