Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքա՞ն է 1 ժամ տևողությամբ պրոֆեսիոնալ վիդեոնկարահանման գները Երևանում չորս տեսախցիկով: Ասում են` մոտ $ 500:
Ահավասիկ, համատեղության կարգով Երևանի քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի (խորին հարգանքներս բեմի բոլոր իրական նվիրյալներին) մեկժամյա հյուրախաղը Նոր Նորքում` 2018 թ. նոյեմբերին, կարող է արժենալ 100 մլն դրամից ավելի: Բայց դա կվճարի ոչ թե այդ էժան «նկարահանման» բուն պատվիրատուն ու շահառուն` Կարգին Հայկոն, այլ` երևանցին, մայրաքաղաքի բյուջեից»:
Որքա՞ն է 1 ժամ տևողությամբ պրոֆեսիոնալ վիդեոնկարահանման գները Երևանում չորս տեսախցիկով: Ասում են` մոտ $ 500: Ահավասիկ,…
Gepostet von Farmanyan Samvel am Samstag, 14. September 2019