20-ամյա տղամարդը մահացավ վիտիլիգոյի կասկածելի դեղամիջոցից
Advertisement 1000 x 90

20-ամյա տղամարդը մահացավ վիտիլիգոյի կասկածելի դեղամիջոցից

20-ամյա հնդիկ տղամարդը մահացավ վիտիլիգոյի բուժման կասկածելի դեղամիջոցի օգտագործման հետեւանքով։ Դեղի պատճառով ախտահարվեց նրա ոսկրածուծը։

Լեւամիզոլ անվանմամբ դեղը 17 օր ընդունելուց հետո տղամարդու մոտ առաջ եկան այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են ջերմությունը եւ ուժեղ լուծը՝ արյան հետքերով։ Բժիշկները նրան հակաբիոտիկներ նշանակեցին, բայց դրանք չօգնեցին։ 10 օր անց նա նորից եկավ հիվանդանոց, եւ, ըստ բժիշկների, արդեն օրգանիզմի թունավորում ունեցող մարդու էր նման։ Բժիշկներն ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ նա խիստ գունատված եւ թեփոտված մաշկ ուներ։

Հետազոտությունները եւ անալիզները ցույց տվեցին, որ տղամարդու ոսկրածուծն այլեւս արյան բջիջներ չէր արտադրում օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Նրան ներառեցին ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստման ցուցակում, բայց երիտասարդը մահացավ՝ այդպես էլ փոխպատվաստման չհասնելով. նրա օրգանիզմն ի վիճակի չէր պայքարել կյանքին սպառնացող վարակների դեմ։ Դա տեղի ունեցավ առաջին ախտանշանների հայտնվելուց 6 շաբաթ հետո։

Երիտասարդի բուժմանը մասնակցող բժիշկները զգուշացնում են, որ լեւամիզոլը բավական հաճախ են օգտագործում դրագդիլերները՝ թմրավաճառները, արգելված նյութերը տեղ հասցնելու համար։

ԱՄՆ-ում թմրանյութերի հետ այս դեղամիջոցի ընդունումից հետո գրանցվել է մաշկի եւ մարմնի փտման դեպքերի մի ամբողջ շարք։ Դեռեւս 1999 թվականին ԱՄՆ-ում լեւամիզոլն արգելվեց մարդկանց կողմից օգտագործման համար այն բանից հետո, երբ պարզվեց, որ այն նվազեցնում է արյան սպիտակ բջիջների քանակը։ Բայց որոշ զարգացող երկրներում, ինչպիսին է Հնդկաստանը, դեղը դեռեւս կիրառվում է մաշկի տարբեր ախտահարումների դեմ պայքարի համար։

news.am



Նման նյութեր