Փաշինյանի անիրական վիճակագրությունն ու իրական վայելքները բյուջեի հաշվին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանի անիրական վիճակագրությունն ու իրական վայելքները բյուջեի հաշվին

Նիկոլն իր թիմի հետ միասին արդեն 1.5 տարի է՝ լծված է բյուջեն մսխելու գործին: Աստղաբաշխական պարգևատրումներ, չարթերային թռիչքներ, ընտանեկան վոյաժներ, թանկարժեք վերանորոգումներ և այլն: Խրախճանքից փորձում են հետ չմնալ բոլորը: Այս մասին հերթական անգամ փաստում է վերջին շրջանում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ կառավարության պահուստային ֆոնդից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կլորիկ գումար է հատկացվելու պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար:

Փաստացի, այս շռայլություններն ուղղակի չէին կարող բացասական առումով չանդրադառնալ մեզ նման սուղ բյուջե ունեցող պետության վրա, ինչն իր հերթին շատ լավ գիտակցում է նաև Փաշինյանը: Վերջինս գտել է այս խայտառակությունը կոծկելու տարբերակն ու իր պաշտոնական էջով պարբերաբար տարածում է տվյալներ, որոնք, ինչպես հետագայում արզվում է, չեն համապատասխանում իրականությանը: Որպես թարմ օրինակ կարելի է նշել այն, որ «Վարչապետն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամսվա կտրվածքով 347 մլն դրամ ավել է մուտքագրվել զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Իրականում, ըստ մասնագետների, մուտքը եղել է 27 միլիոն դրամ: Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում 606 հազար աշխատող կա գրանցված, իրականում, լավագույն ամսում 549 հազար է եղել, վատագույն ամսում` 403։ Ակնհայտ է, որ թվային այս անհամապատասխանությունները կա՛մ մանիպուլյացիոն մոտեցումների արդյունք են, կա՛մ` յուրացման, բայց արդյունքում հիմնադրամը տարեկան 600-700 միլիոն դրամ պակաս է հավաքագրում։

Փաշինյանի անիրական վիճակագրությունն ու իրական վայելքները բյուջեի հաշվինՆիկոլն իր թիմի հետ միասին արդեն 1.5 տարի է՝…

Gepostet von Digital News am Dienstag, 8. Oktober 2019

 



Նման նյութեր