Թուրքիան վերջին տարիներին Սիրիայի տարածքում մի քանի ռազմական գործողություն իրականացրեց, վերջինը՝ «Խաղաղության ակունք»-ը, հետապնդում էր երեք հիմնական նպատակ՝ սահմանամերձ շրջաններից քրդական բնակչության դուրս բերում, այդ տարածքներում 4.000.000-ի հասնող սիրիացի փախստականների վերաբնակեցում և ամենակարևորը՝ Քեմալ Աթաթուրքի ազգային ուխտի իրականացում:
Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Թուրքիային այս գործում օգնեց ԱՄՆ-ն: Ստացվում է, որ Թուրքիան էթնիկ զտում իրականացրեց, փոխեց տարածքի դեմոգրաֆիական պատկերը և իր սահմաններն ավելի անառիկ դարձրեց:
Ինչպե՞ս ստացվեց, որ ԱՄՆ-ի նման գերտերությունն արեց այն, ինչ ցանկացավ Թուրքիան, արդյո՞ք Սիրիայի տարածքում քրդերին կտրվի ինքնավարություն և տարածաշրջանում ինչպիսի՞ն կլինեն հետագա հնարավոր զարգացումները: