Առնվազն երկու մարդ Է զոհվել հոկտեմբերի 29-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Rappler տեղական պորտալը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Է, որ Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել: Ավելի ուշ այն նվազեցվել Է մինչեւ 6,6 մագնիտուդ:
Պորտալի տվյալներով՝ հաղորդումներ են ստացվում տուժածների վերաբերյալ, սակայն նրանց ստույգ թվաքանակը չի նշվում: Ինչպես հայտնել Է Philippine Daily Inquirer թերթը, տուժածների թիվը գերազանցել Է 40-ը: Նրանցից 30-ը բաժին Է ընկնում Կադապավան քաղաքին:
Ստորգետնյա ցնցումները նաեւ ենթակառուցվածքի ավերման են հանգեցրել Մինդանաո կղզու տարբեր շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: