ԱՄՆ դեռ 1951 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ի՞նչ է շահում Հայաստանը նոր բանաձևից․ «Թարմ ուղեղով»՝ Արա Պապյանի հետ. lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ դեռ 1951 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ի՞նչ է շահում Հայաստանը նոր բանաձևից․ «Թարմ ուղեղով»՝ Արա Պապյանի հետ. lratvakan.am

Թուրքիայի Հանրապետության հռչակման օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այդ փաստաթուղթը թերագնահատել կամ գերագնահատել պետք չէ։ Այն տալիս է հնարավորություններ, որոնց օգտագործումը բացառապես մեզնից է կախված։ Իհարկե, սա ոչ թե մեր դիվանագիտության հաղթանակն էր, այլ Թուրքիայի նկատմամբ կիրառվող գործիք։ Այդուհանդերձ, փաստաթղթում մի շարք ձևակերպումներ մեզ համար իրական գործնական հնարավորություններ են բացում։ Պետք է նշել նաև, որ, ըստ էության, սա ոչ թե Ցեղասպանության ճանաչում էր, այլ ճանաչման վերահաստատում, որովհետև ԱՄՆ Կառավարությունը դեռ 1951 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ինչու՞ հիմա, ո՞րն է լինելու բանաձևի ընդունման հաջորդող քայլը և ի՞նչ է շահում Հայաստանը։ Թարմ ուղեղով վերլուծություն  «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։

lratvakan.am



Նման նյութեր