Մեգան Մարքլի մայրն օգնել է Կոլիֆոռնիայում հրդեհից տուժածներին՝ նրանց ծածկոցներ բաժանելով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլի մայրն օգնել է Կոլիֆոռնիայում հրդեհից տուժածներին՝ նրանց ծածկոցներ բաժանելով

Կալիֆոռնիան վտանգավոր հրդեհային պայմաններում է, եւ արդեն իսկ արտակարգ իրավիճակ է հայտարարվել մասշտաբային անտառային հրդեհների պատճառով։ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեդանդը, սկսել է օգնել վերաբնակվածներից մի քանիսին, որոնց տները կրակը ոչնչացրել է կամ վնասել։

Դորիա Ռեդլանին լուսանկարել են, երբ նա մարդկանց ծածկոց է տարել։ Instagram-յան @hrhofsussex էջը բացառիկ լուսանկար է հրապարակել:

Diez Minutos պարբերականը նշում է, որ Մեգան Մարքլի մայրը մեծ աջակություն է ցուցաբերել մարդկանց այն օրերին, երբ Կալիֆոռնիայիում շարունակվում են մասշտաբային անտառային հրդեհները։

«Կինը, որը ապրում է Միացյալ Նահանգներում, չի տատանվել օգնության ձեռք մեկնել մարդկանց, որոնք տուժել են հրդեհներից, որոնք սկսվել են Լոս Անջելեսում եւ որոնք քաղաքի բնակիչներին հազարավոր դոլարների վնասներ են հասցրել»,- նշում է պարբերականը։

Ի դեպ, շուտով սկսվեն Մենան Մարքի եւ արքայազն Հարիի արձակուրդները, որոնք կտեւեն վեց շաբաթ։ Ամուսինները որդու՝ Արչիի հետ ծրագրում են Սուրբ ծնունդը նշել Սասեքսի դքսուհու մոր հետ:

style.news.am



Նման նյութեր