Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին հնարավոր է ընդունվի որոշում, թե երբ և ինչ չափորոշիչներով է աճուրդի հանվելու Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը:
Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա նաև ասաց, որ մեծ դահլիճ են փնտրում, որպեսզի աճուրդը թափանցիկ անցկացվի, հրավիրվելու են նաև լրատվամիջոցներ: Այսինքն՝ լինելու են ուղիղ եթերներ:
Հյուրանոցն աճուրդի հանվելու 16.5 մլն դոլար մեկնարկային գնով:
Անցած տարի ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: