«Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության». ՀԱԿ-ի արձագանքը՝ վարչապետին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության». ՀԱԿ-ի արձագանքը՝ վարչապետին. aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքերի առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին հարցրել է, թե՝ արձագանքն ինչպիսի՞ն է, Նիկոլ Փաշինյանը սայթաքե՞լ է՝ 1996-ի մասին հիշատակելով և Լևոն Տեր-Պետրոսյանին ներգրավելով, թե՞ միտումնավոր է ասել:
Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ Հարութ Ուլոյանի գրառումն այնքան ճշգրիտ է եղել, որ դրան ավելացնելու որևէ բան չունի:

Իսկ Հարութ Ուլոյանը հետևյալ գրառումն է արել. «Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում է ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում է 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել է:

Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում է՝ դա իր խնդիրն է…

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր