«Շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ»
Advertisement 1000 x 90

«Շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ»

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը: Մեզ համար շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ: Ո՞րն է ձեր այս հասկացողություններն ընդունելու չափանիշը: Օրինակ, ըստ գիտական սահմանման, Արարատյան դաշտի և Երևանի համար՝

1. Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր, գիշերը տվյալ տարածքում -14…-18 է, ցերեկը` -3…-7 աստիճան կամ ավելի ցուրտ:

2. Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7…-10 է, ցերեկը` 0…+3 աստիճան:

3. Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2…-5 է, ցերեկը` +3…+6 աստիճան կամ ավելի տաք:

Ձեզ համար ընդունելի ե՞ն այս չափանիշները»: