Կալինինգրադի շրջանի մարզպետ Անտոն Ալիխանովի մամլո խոսնակ է նշանակվել Վալերիա Ռոդինան՝ Կալինինգրադի մարզի կառավարության ղեկավար Ալեքսեյ Ռոդինի կինը:
Ինչպես պարզաբանում է «Клопс» կալինինգրադյան պորտալը, ամուսինը տեղեկացրել է մարզի հակակոռուպցիոն խորհուրդ, հնարավոր շահերի բախման մասին:
Ռոդինը լրագրողներին հայտարարել է, որ մամլո խոսնակի գործունեությունը կարգավորում է միայն մարզպետը, և հետևաբար, չի խախտվում Դաշնայի օրենքի 1 մասի 5 կետի 16 հոդվածը (պաշտոնատար մերձավորների, հարազատների առկայության դեպքում պաշտոնական դիրք գրավելու մասին օրենքը):
Վալերիա Ռոդինան (Տուչկովան) 32 տարեկան է: Ավարտել է Պետերբուրգի Պետական համալսարանի լրագրության բաժինը, ապա՝ Պետերբուրգի Մենեջմենթի միջազգային ինստիտուտը:
Իբրև լրագրող կարճաժամկետ աշխատել է իբրև Պետերբուրգի «Виктория» թերթի խմբագիր:
Կալինինգրադ մեկնելուց առաջ աշխատել է որպես ՌԴ Արդյունաբերության նախարար Վիկտոր Եվտուխովի մամլո քարտուղար:
REGNUM-ը հավելում է, որ Կալինինգրադի մարզի մամլո ծառայությունը աշխատում է իր հունով, և այն ղեկավարում է Լարիսա Պոլյակովան:
regnum.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը