Դեն Բրաունը ամերիկացի գրող է, մի քանի բեսթսելերների հեղինակ՝ «Հրեշտակիներ և դևեր», «Դա Վինչիի կոդը», «Կորսված խորհրդանիշ», «Ինֆերնո»: Նրա տարերքն է՝ գաղտնի միությունների մասին պատմող պատմությունները, դավադրությունները և այլն:
Հայերի և թուրքերի մասին գրողն ասում է. «Թուրքերն ատում են հայերին, քանի որ տառապում են ցածր էթնիկական ինքնագնահատականով: Գիտակցում են հայերի պատմա-մշակութային առավելությունը: Գտնում եմ, որ թուրքական այլատյացությունը, մասնավորապես՝ հայերի հանդեպ, պայմանավորված է հայերի կրոնի, մշակույթի հանդեպ անհանդուրժող ատելությամբ, որի հիմքում ցածր ինքնագնահատման մեխանիզմն է: Եթե էթնոսը չի ընդունում ինքն իրեն, չի ընդունում նաև մյուսներին: Կարծում եմ, որ թուրք ժողովրդի էթնիկ ինքնագնահատումը ցածր է և հետևաբար ձևավորվել է ատելություն այլ էթնոսների հանդեպ, որոնք իրենց պատմա-մշակութային նիշով ավելի բարձր են:
Մասնավորապես, հայերը, ապրելով թուրքերի հետ, իրենց կենցաղով, մշակույթով, անընդհատ թուրքերին ներկայացել են ավելի զարգացած: Իսկ նման դեպքերում ագրեսիան թերարժեքության ճնշման բնական մեխանիզմ է դառնում:
Բացի այդ, ցեղասպանության կազմակերպումը զանգվածներից պահանջում է պատրաստակամություն մեկ այլ էթնոսի բնաջնջելու համար:
Բնական է, սպանելը հեշտ բան չէ, նորմալ մարդը ընդունակ չէ սպանել իրեն նմանին: Այստեղ տեսնում ենք հակառակը: Զանգվածային սպանությունների ցանկացած օրինակի դեպքում շեշտվում է լիդերի կերպարը, որը տարբերվում է հոգեկան պաթոլոգիայով: Այստեղ լրիվ հակառակն է: Մեջբերենք Գերմանիայի օրինակը. գերմանացի ժողովուրդը ընդունեց իր մեղքը, քանի որ ակնհայտ է նրանց էթնիկ ինքնագնահատականի բարձր նիշը: Միայն իրեն հարգող ժողովուրդը կարող է ընդունել և պատասխան տալ իր գործած հանցանքների համար: Թուրքիան մինչև հիմա դա չի կարողանում անել»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը