Կորոնավիրուս․ կա արդյո՞ք վտանգ Հայաստանում․ քննարկում. a1plus (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուս․ կա արդյո՞ք վտանգ Հայաստանում․ քննարկում. a1plus

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ինչ է սա նշանակում, ինչ պետք է անեն մյուս երկրները համաճարակի բռնկումը կանխարգելելու նպատակով։ Ինչ է անում Հայաստանն այս ուղղությամբ։ Սահմանային հսկողությունից մինչեւ հիվանդանոցներ․ Հայաստանը պատրա՞ստ է արդյոք դիմագրավելու կորոնավիրուսին, եթե հանկարծ դեպք արձանագրվի մեր երկրում։ «Մեկ մետր» հեռավորությունը կարող է կանխե՞լ վարակի տարածումը։

Այս եւ այլ հարցերի պատասխանները մեր քննարկման ընթացքում։ «Ա1+»-ի տաղավարում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը։