Օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկները պետության կողմից կստանան 20-ական մլն դրամ: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Կառավարությունը օլիմպիական չեմպիոններին կհատկացնի 20-ական մլն դրամ
| Դիտվել է`
«Օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնող հայ մարզիկները կստանան 20-ական մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցնողները՝ 15-ական մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները՝ 10-ական մլն դրամ: Այս մարզիկներին մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 հազար դրամ: Օլիմպիական չեմպիոնների թոշակը ևս կկրկնապատկվի ու կդառնա 200 հազար դրամ»,- ասաց նախարարը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ