Մոսկվայում մահացել է համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը. բժիշկները պարզում են պատճառը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մոսկվայում մահացել է համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը. բժիշկները պարզում են պատճառը. armeniasputnik.am

Սեչենովսկու համալսարանի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում աշխատող պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը մահացել է Մոսկվայում։ Նա 69 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Նշվում է, որ մարտի 23-ին կնոջը հիվանդանոց են տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տեղափոխել են քաղաքային N68 հիվանդանոց։

Վիճակը չէր լավանում, և երեկ` մարտի 27–ին, նրան տեղափոխել են Կոմունարկայի հիվանդանոց։ Այժմ բժիշկները ճշտում են, թե արդյո՞ք կորոնավիրուսն է եղել մահվան պատճառը։

Նախնական տեղեկություններով` վերջին շրջանում բժիշկն արտերկիր չի մեկնել և կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ շփում չի ունեցել։

Նշվում է, որ Հասրաթյանը բժշկական գիտությունների թեկնածու էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտի խոշոր մասնագետ։

armeniasputnik.am