Միշել դե Նոստրադամուսն աստղագետ էր, բժիշկ և քիմիկոս: Greatpicture.ru կայքը գրում է, որ ասում են՝ այս թեստը ևս նա է ստեղծել, սակայն ոչ բանավոր, ոչ գրավոր ապացույցներ այս մասին չկան։ Ամեն դեպքում, այս միջոցը բավական պարզ է և զարմանալիորեն ճշգրիտ։ Փակեք աչքերը, կենտրոնացեք հարցի վրա և մատը դրեք շրջանակի որևէ հատվածի վրա։ Թիվը պատասխանն է ձեզ անհանգստացնող հարցի։
Այո։ Դուք պատկանում եք այն անձանց շարքին, ովքեր նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չեն կորցնում ոգին։ Դուք կարող եք համբերել, ձեզ հաջողություն է սպասվում։ Մի վախեցեք վստահել ինքներդ ձեզ և մյուսներին։
Այո, բայց ոչ այսօր և ոչ վաղը։ Ինչ-որ մեկը կանգնած է ձեր ճանապարհին և փորձում է խառնել բոլոր խաղաքարտերը։ Նրան այդքան լուրջ մի ընդունեք, բայց մի թերագնահատեք այս դիմադրությունը։ Փորձեք խնդրին դրական լուծում գտնել։
Այո։ Մոտակա օրերին սպասվող իրադարձությունները կգերազանցեն ձեր բոլոր սպասումները։ Եթե սկսեք խելամտորեն օգտագործել էներգիան, բոլոր առավելությունները ձեր կողմից կլինեն։ Ամեն դեպքում համբերություն ունեցեք։
Այո։ Այս պահին կարծես թե հաջողությունը ձեր կողմից է, այդ պատճառով էլ առիթ չկա անհանգստանալու բարենպաստ ելքի համար։ Հաջողությունը բավական երկար ժամանակ կուղեկցի ձեզ։ Վայելեք երջանիկ շաբաթները։
Ամբողջությամբ ճիշտ է։ Ներկա պահին դուք չափազանց շատ ուշադրություն եք դարձնում ուրիշների կարծիքին, ինչի հետևանքով բաց եք թողնում բարենպաստ իրավիճակը։ Շատ մի դանդաղեք, ցույց տվեք, որ պետք է հաշվի նստել ձեզ հետ։ Փոքր տակտիկական խաղերը միայն մոլորության մեջ են գցում և վնասում են փոխադարձ վստահությանը։
Ամեն ինչ մի փոքր բարդ կլինի, քան սպասում եք։ Դուք ելնում եք սխալ ելակետից։ Մյուսներն այդ ամենն այլ լույսի ներքո են տեսնում։ Այդ պատճառով էլ ձեզ ծայրահեղ անհրաժեշտ է լսել մոտ մարդու խորհուրդը և զուր հույսերի չտրվել։
Հարցը դեռևս լուծված չէ։ Ձեզ ժամանակ տվեք և գլուխը մի լցրեք դեռ չհասունացած խնդիրներով։ Փորձեք վայելել պահը։ Ամեն ինչ ավելի ուշ կհարթվի։ Եթե այդ ամենը շատ է անհանգստացնում ձեզ, շրջանի օգնությանը դիմեք մի քանի օր անց։
Զգուշացեք։ Աշխատեք չհավատալ այն ամենին, ինչ ասում են ձեզ։ Որոշակի գործերում հեռավորություն պահպանեք։ Այսօր ամեն ինչ ձեզ համար առավել բարենպաստ կլինի։ Զգույշ եղեք, որ հետո չհիասթափվեք։
Անկասկած առանց օգնության գլուխ չեք հանի։ Լավ ընկերոջ հետ խոսեք խնդիրների մասին, որոնք տանջում են ձեզ։ Նա չհետաքրքրված անձ է և իրերին ավելի սթափ է նայում։
Այո, բայց թույլ մի տվեք ձեզ մոլորության մեջ գցել։ Ինքնավստահություն ցուցաբերեք, և ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Այս պահին կարող եք ամբողջությամբ վստահել ինտուիցիային։ Հետագայում հիասթափություն չեք ունենա։
Հարցը չափազանց շուտ է առաջադրվել։ Վերջնականապես և անվերադարձ մի նայեք այն ամենին, ինչ դեռ չի հասունացել։ Ժամանակ թողեք բարենպաստ զարգացման համար։ Հաճախ զիջեք, բոլորը կգնահատեն դա։
Շատ հնարավոր է։ Ամեն ինչ որքան հնարավոր է՝ արագ և դրական է զարգանում, քան դուք եք պատկերացնում։ Միայն կարևոր է, որ չփորձեք չհետաքրքրված անձի տպավորություն թողնել։ Ուշադրություն դարձրեք՝ ինչ-որ մեկն իրոք ցանկանում է դառնալ ձեր ընկերը։
Ամեն ինչ կընթանա պլանի համապատասխան։ Դուք անվստահ եք գործում։ Դա մոլորության մեջ է գցում ձեր որոշ ընկերներին։ Նրանք ձեզ անկանխատեսելի անձ են համարում, ինչն ակնհայտորեն ձեր օգտին չէ։ Քանդեք այդ իմիջը։ Ձեզ ավելի շատ են սիրում, քան դուք ենթադրում եք։
Ամեն ինչ լավ կլինի, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ ակտիվություն ցուցաբերեք։ Թույլատրվում է ամեն ինչ՝ բացի դանդաղելուց։ Նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը և բոլորին զարմացրեք գործնականությամբ և մտքերի հարստությամբ։
Այո, կարող եք հույս դնել ձեր երջանկության վրա։ Ձեզ սպասում է ճակատագրի անսպասելի և բարենպաստ շրջադարձ։ Այս պահին ձեզ անհրաժեշտ է ոչինչ չմտածել և սպասել։ Հապճեպ գործողությունները ձեզ կտանեն սխալ ուղղությամբ և կարող են վնասել։
Բոլոր հույսերը կիրականանան, բայց ոչ այնպես, ինչպես դուք ինքներդ էիք պատկերացնում։ Պատրաստ եղեք ցանկացած փոփոխության՝ ձեզ չտրամադրելով միայն մեկ նպատակի։ Ճկություն ցուցաբերեք և ոչ մի փաստարկ բաց մի թողեք։
Ամեն ինչ դեռ հարցականի տակ է։ Անհրաժեշտ է լավ մտածել ցանկությունների մասին, քանի որ ձեր զգացմունքները վերջնականապես չեն հասունացել։ Այդ պատճառով էլ դուք շատ բան եք ակնկալում մյուս կողմից։ Մոտակա օրերին ամեն ինչ նախկինի նման կլինի։ Սակայն որոշակի հանգամանքներ կարող են հստակություն բերել։ Ուշադիր լսեք ձեր ներքին ձայնին։
Կարող են դժվարություններ առաջանալ։ Սկզբնական շրջանում նույնիսկ հիասթափություն կզգաք, ինչը չի նշանակում, որ ձեր շանսերը զրոյական են։ Ընդհակառակը՝ հիասթափությունը դրական զարգացման մղում կհաղորդի։ Ընկերական շրջապատը կմեծանա։
Անվստահությունն ու չարությունը դեռ հեռու են ձեզնից։ Սակայն, եթե չկարողանաք արագորեն ազատվել սեփական կասկածներից, շատ բան կփչացնեք։ Եթե հաջողությունն անցնում է ձեր կողքով, դրա պատճառը ձեր ավելորդ համեստությունն ու անվստահությունն են։ Մի կողմ դրեք դրանք։ Բաց և ընկերասեր եղեք։
Այո։ Այս պահին հաջողությունն ուղեկցում է ձեզ։ Անհրաժեշտություն չկա կասկածելու, որ ելքը բարենպաստ կլինի։ Հաջողությունը բավական երկար կուղեկցի ձեզ։
Այո։ Նպատակին վերջնականապես հասնելու համար մնացել է մի փոքր ջանք գործադրել։ Ռիսկի դիմեք, և ամեն ինչ կստացվի։ Ուշադիր եղեք՝ ինչ կատարվում է ձեր շրջապատում, և հիշեք՝ պատահականություններ չեն լինում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը