«Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է». Նորայր Մինասյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է». Նորայր Մինասյան

Երեկ Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր խոսեցի Նորայրի հետ, ասեց, որ Վահան Մարտիրոսյանը այդ նյութը հրապարակել է, որպեսզի պատժի Նորայրին՝ իրեն քցելու համար: Նորայրը փորձել է Վահանին հանդիպել, «դուրս հանել» պատժելու միտումով, վերջինս հասկացել է ու խույս տվել ինչքան հասկացա:

Ավելին՝ Նորայրը ասեց, որ Վահանը այսօր գրել է իրեն, որ ինքը արդեն դավաճան է համարվում Հայաստանում և որ այլևս չի կարող վերադառնալ, ինչից հետո Նորայրը շտապել է Հայկական Հյուպատոսարան Սոչիում, ձեռք բերել վերդառնալու փաստաթուղթ և շտապ գալիս է Հայաստան ու պատրաստվում է ասուլիս տալ ողջ այս պատմության մասին!!! Հավելեմ, որ Նորայրի հետ անձամբ խոսեցի վիդեո զանգով»:

Մեկ այլ գրառման մեջ Արշակ Զաքարյանը գրում է. «Նորայր Մինասյանը խնդրում է փոխանցել, բոլորին, որ ինքը նեղացած չէ ոչ մեկից՝ իրեն վիրավորելու, կամ դավաճան անվանելու համար, քանզի ցանկացած ադեկվատ ու իրեն հարգող հայ պետք է որ այդպես էլ արձագանքեր նման պարագայում: «Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է»

Ավելի ուշ նա տեղադրեց նաև այդ տեսագրությունը: