Գյումրիում կա երրորդ աստիճանի վթարայնության 88 շենք-շինություն
Advertisement 1000 x 90

Գյումրիում կա երրորդ աստիճանի վթարայնության 88 շենք-շինություն

Շիրակի մարզում և Գյումրիում առկա երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնության կառույցների հարցը դեռ գերխնդիր է: Մարզի տարածքում կա երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 118 կառույց, դրանցից միայն 88 բնակելի Գյումրիում՝ 1920 բնակարանով: Վթարայինների խնդիրը  1988 թվականի երկրաշարժից հետո, այդպես էլ անլուծելի է մնացել: Այս պահի դրությամբ դրանց մասով ծրագիր չկա:

«Սա մեծ խնդիր է և բավական լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող: Մարզպետարանը պարբերաբար այդ շենք-շինությունների հարցը ընդգրկում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն գումարների սղության պատճառով ՀՀ պետական բյուջեով 2017-ին գումար նախատեսված չէ»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Խոսելով այս վթարայինների վերականգնման կամ քանդման մասին, պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է հարմար տարբ երակ ընտրել:

«Շենք կա, որ ավելի հարմար է ամրացնել ու վերականգնել, կան նաև այնպիսիները, որոնք ավելի նպատակահարմար է քանդել և տարածքում նոր շենք կառուցել: Դրա համար միանշանակ ասել, թե որ տարբերակն է ճիշտ՝ սխալ է»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը: