Գյումրի-Երևան գնացք. Նստած, պպզածների համար զեղչեր չկան, անվտանգության կանոնների մասին խոսք անգամ չկա։ Գնացքը կանգնում է բոլոր կայարաններում և ամեն անգամ նոր մարդիկ են ավելանում կանգնածների շարքում. Անահիտ Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրի-Երևան գնացք. Նստած, պպզածների համար զեղչեր չկան, անվտանգության կանոնների մասին խոսք անգամ չկա։ Գնացքը կանգնում է բոլոր կայարաններում և ամեն անգամ նոր մարդիկ են ավելանում կանգնածների շարքում. Անահիտ Կարապետյան

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Կարապետյանի հրապարակումը.

Գյումրի-Երևան գնացք։ 13.09.2020թ, 18։15, տոմսի արժեքը՝ 1200 դրամ։ Նստած, պպզածների համար զեղչեր չկան, անվտանգության կանոնների մասին խոսք անգամ չկա։ Գնացքը կանգնում է բոլոր կայարաններում և ամեն անգամ նոր մարդիկ են ավելանում կանգնածների շարքում։

Վաճառվում է անսահմանափակ քանակի տոմս, որն իրենից ներկայացնում է տվյալ արժեքի ՀԴՄ կտրոն տպել։ Կայարաններում վագոն բարձրացած յուրաքանչյուր մարդուն արագ ( արագն էլ որն է, շարքերի միջով, կանգնած մարդկանց հրմշտելով, իրեն կոտորելով) մոտենում է проводник ը, ճշտում է, թե ուր է գնում, գումարը վերցնում է, հդմ-ն տպում տալիս։ Հասկանալի է, որ գումարն իր գրպանը չի դնում, ամեն ինչ կազմակերպված է, ղեկավարությունը տեղյակ է։ Հարցն այստեղ այլ է՝ Հարավկովկասյան երկաթուղին, մեղմ ասած, թքած ունի բոլորիս վրա, ոնց ուզում եք տեղավորվեք, չեք ուզում մի գնացեք, երբ բողոքում ես, որ կարանտին կոչվածի պայմաններում անթույլատրելի է 3 ժամից ավել երթևեկող գնացքը սարքել մինչկարանտինային երևանյան երթուղային, մարդկանց լցնել իրար գլխի, էլ չեմ ասում՝ առանց ջերմաչափելու, առանց դիմակների (պատկերացրեցիք, չէ՞), էս աստիճանի ստորացնել մարդկանց, ասում են՝ դուրներդ չի գալիս, տոմս մի առեք։ Բայց ով կմտածի տոմս առնելիս, որ տվյալ կազմակերպությունը կափսոսա 1_2 վագոն ավելացնել, և կիրակի օրով երեկոյան գնացքը Գյումրիից Երևան կգա ընդամենը 2 վագոնով։ Այն դեպքում, երբ առավոտյան Գյումրի գնալիս մեզ արդեն զգուշացրել էին, որ շատ մարդ է լինելու, ճիշտ է, գնացքը շարժվում է 18։15, բայց դուք 17։30 եղեք, որ տեղ ունենաք։ Մենք էլ դեռ զարմացանք, ինչ է նշանակում “տեղ ունենալ”, էդ անտերը հենց տեղերի քանակով էլ պետք է լինի, չէ՞։ Այսինքն, սա պարբերաբար, հավանաբար ամեն շաբաթ կրկնվող երևույթ է, և մարդիկ էլ սովորել են այս վիճակին, չգիտեմ բողոքներ մինչ այս եղել են, թե ոչ, բայց անթույլատրելի է նման կերպ վարվելը։
Մի խոսքով, շատ ջղայն ենք բոլորս, սարսափելի հիասթափված բոլորից և ամեն ինչից։
Գյումրի գնացքով մի գնացեք, առավել ևս, մի վերադարձեք։
Հարավկովկասյան Երկաթուղի
ЮКЖД
Հարավկովկասյան երկաթուղի – Южно-Кавказская железная дорога

Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia