«Կոնիայում մի մարդու վիճակում էի, որը գետի ափին նստած՝ դրա երախից մարդկանց փրկելու որևէ ճար չուներ։ Գետն ի վար արյուն էր հոսում՝ անգոյության տանելով հազարավոր անմեղ երեխաների ու ծերերի, անօգնական կանանց և ուժեղ երիտասարդ տղամարդկանց։ Ում կարող էի փրկել իմ մերկ ձեռքերով՝ փրկեցի, իսկ մյուսներն ընթացան գետի հոսանքով վար և այլևս հետ չդարձան». 1918 թ. «Վաքիթ» օրաթերթում տպագրված իր հուշերում այդ տարիներն այսպես է նկարագրում Կոնիայի նահանգապետ Ջելալը, որը հետո պիտի դառնար Հայոց ցեղասպանության ընթացքում տրված պաշտոնական հրամանների դեմ ըմբոստացման խորհրդանիշ։
Ամբողջությամբ՝ auroraprize.com